ՀԻՍՈւՍԸ ԲԱՐՁՐՅԱԼ ԱՍՏՎԱԾ
Խոսք՝ Միլազիմ Ռասոյանի, երաժտ․՝ Հերմինե Քոչարյանի
1. Արդյոք գիտե՞ս, ով արարեց և զորությամբ հաստատեց,
Անծայրածիր երկինքները հրաշալի այս երկիրը։
Գիտե՞ս որն է նրա տունը, ի՞նչ է Որդու անունը,
Իր աթոռը երկինքն է, երկիրը պատվանդան ոտքին։
Կրկ․Բնակվում է նա բարձրերում, երկինքներից վեր տեղում,
Խոնարհ հոգիների հետ է, կոտրած սրտերի բժիշկ։
Երկինքներից նա վեր նստեց, գերությունը նա գերեց,
Իր սուրբերին պարգևներ տվեց, հավերժական կյանք շնորհեց։
2. Հովհաննես Մկրտիչն եկավ, Բարձրյալին ծառա եղավ,
Նրա առջև ճամփա հարթեց, վկայությամբ փառք տվեց։
Երկինքներով նա ցած իջավ, խաչի վրա մահացավ,
Անդունդում էլ նա քարոզեց, և հարությամբ բարձրացվեց։