Հոգևոր պատերազմը հոգևոր երկու` իրար հակառակ կողմերի հակամարտությունն է` բարու և չարի` Աստծո և Սատանայի, Աստծո ծառաների և Սատանայի ծառաների միջև: Աստծո ծրագիրն է` մարդկանց մեջ հաստատել կյանքն ու օրհնությունը ճշմարտությամբ, իսկ Սատանայի ծրագիրն է` մարդկանց մեջ ստությամբ և խաբեությամբ հաստատել մահն ու անեծքը: Եւ այս պատերազմում Աստծո զորաբանակի Զորագլուխը Հիսուս Քրիստոսն է, որը հաղթեց Սատանային և նրա ամբողջ բանակին, և այս օրերում իր հաղթության մեջ է հաստատում նաև իրեն հետևողներին: