⚡️Հայաստանն ինքն է որոշել Ղարաբաղի կարգավիճակը՝ այն ճանաչելով որպես Ադրբեջանի մաս. Պուտին

⚡️Հայաստանն ինքն է որոշել Ղարաբաղի կարգավիճակը՝ այն ճանաչելով որպես Ադրբեջանի մաս. Պուտին ▪️«Եվ Պրահայի իր հայտարարության մեջ դա արձանագրել է թղթի վրա, մենք դրա մասին գիտենք, ուրեմն ինչ կարող ենք ասել։ Հիմա նախագահ Ալիևն ինձ ասում է. «Դուք գիտեք, որ Հայաստանը ճանաչել է, որ Ղարաբաղը մերն է։ Ղարաբաղի կարգավիճակի հարց այլևս չկա, այն լուծված է»: Հայաստանի ղեկավարությունը դա հրապարակավ հայտարարեց՝ հաշվելով ողջ տարածքը մինչև 1991 թ. Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում և նշելով մի թիվ, որը ներառում էր հենց Ղարաբաղի տարածքը: Դա մեր որոշումը չէր, դա Հայաստանի այսօրվա ղեկավարության որոշումն է»,- ասաց է ՌԴ նախագահը։ ▪️Եվ հաշվի առնելով այս ամենը, ինչպես Ադրբեջանում են ասում, եթե Ռուսաստանը ցանկանում է ինչ-որ բան անել Ղարաբաղի հարցում, բոլոր հարցերը պետք է Բաքվի հետ լուծվեն երկկողմանի հիմունքներով։ Ի՞նչ կարող ենք ասել, այստեղ ասելու բան էլ չկա: Եթե Հայաստանն ինքը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, մենք ի՞նչ։
Back to Top