Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս. ՄԱՐՏ, Հովհաննես Թումանյան. Hovhannes Tumanyan- Ax, espes el gij amis. Mart
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս.
Մարդու հանգիստ չի տալիս։
Էսօր ուրախ օր կանի,
Վաղը անձրև ու քամի.
Առավոտը պայծառ օդ,
Կեսօրը մութ ու ամպոտ։
Մին հագնում է սպիտակ,
Մին կանաչին է տալիս.
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մին խնդում է, մին լալիս...
Ա՛խ, է՜սպես էլ գիժ ամիս։
1 view
20
3
10 months ago 00:01:10 1
Ա՜խ, է՜սպես էլ գիժ ամիս. ՄԱՐՏ, Հովհաննես Թումանյան. Hovhannes Tumanyan- Ax, espes el gij amis. Mart