Բոլորիս պարտքն է հավատալ մինչև վերջ պայքարող հայ զորականին. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Շուշիի համար համառ մարտերը շարունակվում են, ապա անդրադարձել այն խոսակցություններին, որոնք որևէ դրական բան չեն ավելացնում հաղթանակի հարցում:
Հովհաննիսյանն ասել է, որ բոլորիս պարտքն է հավատալ մինչև վերջ պայքարող հայ զորականին, վստահել հայ զինվորականին: Այս պահին տեղին չեն որևէ այլ տեսակի դիտարկումները, խուճապային տրամադրությունները, տարհանման, նահանջի մասին մտքերն ու խոսակցությունները.
«Ոչինչ, մենք դիմադրում ենք, դիմադրում ենք հերոսաբար: Եթե անգամ նահանջում ենք, պիտի պահենք մեր մարտունակությունը, զորքը պիտի պահի իր մարտունակությունը, որպեսզի իր դիմադրությամբ անգամ հաջորդիվ հաղթանակները կարողանա կռել»,- ասել է Հովհաննիսյանը:
Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝
Մեր կայքը -
Facebook (ռուսերեն) -
Facebook (հայերեն) -
Telegram ալիք -
Instagram - @armtoday_
1 view
13
7
1 year ago 00:00:57 1
Բոլորիս պարտքն է հավատալ մինչև վերջ պայքարող հայ զորականին. Արծրուն Հովհաննիսյան