Alpha News-ի նոր նախագիծը՝ «Հարազատս հյուսիսից»-ը, իր հերթական թողարկմանը ներկայացնում է Պյատիգորսկի հայ համայնքի կյանքը։ Այդ քաղաքում շատ են հայկական հասցեները, Պյատիգորսկում ապրել ու ապրում են շատ հայտնի հայեր՝ գործարարներ, բժիշկներ, գիտնականներ, ռուսական սպորտի հայազգի աստղեր:
00:28 - Գնում ենք հնգաթև լեռան ստորոտին գտնվող քաղաք՝ Պյատիգորսկ
01:14 - Երևանից Պյատիգորսկ՝ մեկուկես ժամում
02:02 - Մեզ դիմավորում է Պյատիգորսկի նախկին փոխքաղաքապետ Մարգարյանը
02:48 - «Հայերը 250 տարի է ապրում են Պյատիգորսկում»
03:36 - Պյատիգորսկի հայկական դպրոցը 100 տարեկան է
05:03 - «Հայերի 4-րդ սերունդն է սովորում հայերեն»
05:10 - «Հայկական համայնքը դանդաղեցնում է հայերի ուծացումը»
05:47 - Արցախից Պյատիգորսկ. Ժասմինի ընտանիքի գաղթի պատմությունը
07:00 - «Մենք կազմակերպություն ենք, որ պետք է օգնի արտագաղթող հայերին»
07:39 - Հայ երիտարսարդները հավաքում են պատմական թաղամասի աղբը
08:00 - Գարապոստի ամենաերևացող տեղում հայկական եկեղեցին է
08:06 - ԽՍՀՄ փլուզումից հետո ՌԴ-ում առաջին հայկական հոգևոր կենտրոնը կառուցվել է Պյատիգորսկում
09:22 - «Խոսող» պատեր եկեղեցու բակում
10:59 - Պյատիգորսկի առաջին հայկական եկեղեցու տարածքում ենք
11:37 - Զբոսանք հայկական Պյատիգորսկով Վերոնիկա Ագայանի հետ
12:17 - Ղուկասովի սրճարանում է եղել Ռուսաստանի վերջին կայսրը
13:01 - Երեք հայերի կառուցած հյուրանոցը, որն հիմա Պուտինի ներկայացուցչի նստավայրն է
13:33 - Հովհ. Թումանյանի ելույթն Ազգային տանը. ի՞նչ է ասել ամենայն հայոց բանաստեղծը Ռուսաստանի մասին
14:25 - Կարեն Վարդանյան. խոհարարների աշխարհի չեմպիոնը &