Alpha News-ի նոր նախագիծը՝ «Հարազատս հյուսիսից»-ը, ներկայացնում է Եվրոպայում գտնվող ռուսական կղզին՝ Կալինինգրադը:
Կանտի տաճարը Կալինինգրադի այցեքարտն է: Այնտեղ ապրել և ստեղծագործել է աշխարհի մեծագույն փիլիսոփաներից Իմանուիլ Կանտը: Կալինինգրադում է գտնվում նաև նրա գերեզմանը, և դա է եղել միակ պատճառը, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորհրդային զինվորները հիմնահատակ չեն քանդել այդ տաճարը: Պրեգոլյա գետն է հոսում տաճարի չորս կողմով, և եթե նայենք թռչնի թռիչքի բարձրությունից, կտեսնենք՝ տաճարի տարածքը կտրված է Կալինինգրադի հիմնական մասից: Այսինքն՝ կարող ենք ասել, որ այն կղզու մեջ է:
00:16 - Մեկնում ենք Եվրոպայում գտնվող ռուսական կղզի
00:42 - Ինչպե՞ս Երևանից հասնել Կալինինգրադ
01:12 - Գնում ենք Կալինիգրադի գլխավոր խորհրդանիշը տեսնելու
01:37 - Այդ պատճառով չավերվեց Կանտի տաճարը
02:23 - Ցեղասպանության 100-ամյակը՝ Կանտի տաճարում
03:19 - Կալինինգրադի հայկական բակը
04:29 - «Որդի՛ս, հնարավորություն ունենաս՝ եկեղեցի կկառուցես»
05:03 - Տուֆը ցամաքով, ջրով հասցրել են Կալինինգրադ
05:30 - «Հայաստանցի վարպետները իրենց ձեռքով են ստեղծել այս ամենը»
05:41 - «Շրջապատիս հայերին հետս բերում եմ եկեղեցի, որ չձուլվեն»
06:02 - «Կալինինգրադի հայերն Աստծուն նվիրված ժողովուրդ են»
06:19 - «Հանցագործ աշխարհի ներկայացուցիչներ է բերում եղբայրս ինձ վրա»․ Տեր Գառնիկին դիմած հայի պատմությունը
07:24 - 44-օրյա պատերազմում զոհվել է Տեր Գառնիկի ավագ որդին
07:42 - «Վիշտդ սարսափելի չէ, երբ Աստծու հետ ես քայլում»
08:45 - «Հայկական իրարանցում»՝ Կալինինգրադի հայկական դպրոցում
09:10 - Ինչ