Անսպառ կենսուժի տեր էր Հավասին: Չնայած ծանր կյանքին ու ճակատագրին՝ նա միշտ հավես ուներ մարդկանց սեր ու կյանք տալու, երգեր արարելու՝ դրանցում սիրտ ու հոգի դնելով: Ունեցած եռանդի ու հավեսի համար էլ ստանում է Հավասի անունը:
Անուրանալի է նրա ուսուցչի և ավագ ընկերոջ՝ Աշուղ Թիֆիլու դերը, որը Ջիվանու ժամանակակիցներից եւ ժամանակի անվանի աշուղներից մեկն է եղել ու մեծ ներդրում ունեցել Հավասու կյանքում:
Հավասու անմար հիշատակը վառ են պահել եւ պահում ազգիս հզոր երգիչներից Ռուբեն Մաթեւոսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Հովհաննես Բադալյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այլք:
Եւ վերջում մի հետաքրքիր պատմություն Հավասու մասին:
Երբ Հավասին ռիթմիկ նվագում էր սազը ու քաղցր կաքավում, մի երեխա է մոտենում նրան ու ասում .
-Մեր մոտ մի աշուղ էր եկել, վարպե՛տ, մատը մի լարի վրա սեղմել եւ նվագում էր, ինչու՞ ես դու մատերդ էդպես արագ շարժում:
Հավասին պատասխանում է.
-Բալա՛ ջան, էդ մարդը իրա լարը գտել էր, ես մինչեւ հիմա ման եմ գալիս…
Գարուն եկավ
Խոսք եւ երաժշտություն՝ Հավասի
Գարուն եկավ, վարդը շաղով,
Բլբուլն եկավ անուշ խաղով,
Ես էլ հազար երգ ու խաղով
Գուսանն եմ իմ լավիկ յարին,
Իմ անուշ կաքավիկ յարին:
Ախ յարս, յարս լավն է, լավ,
Հագել է հրեղեն հալավ,
Կրակն ընկավ սիրտս, հալավ:
Ինչպես կաքավ նստի քարին,
Ձեն տա սարին, սիրած յարին,
Ես չեմ երգի սերն օտարին,
Գուսանն եմ իմ լավիկ յարին,
Իմ անուշ կաքավիկ յարին:
Ախ յարս, յարս լավն է, լավ,
Հագել է հրեղեն հալավ,
Կրակն ընկավ սիրտս, հալավ:
Ով որ ինձ նման երգիչ է,
Յարիս գովե` դարձյալ
1 view
42
15
8 months ago 00:01:11 2
Գարուն եկավ Աշուղ Հավասի Garun ekav - Վազգէն
12 months ago 00:04:01 1
Armenag Shah-Mouradyan - Arorn ou tatrake (Armenian folk song)