Քաղաքացու և պարեկների միջև հերթական ընդհարման դեպքն է գրանցվել

Չեն դադարում պարեկ - քաղաքացի ընդհարումները: Պետծառայողների անհարգալից վերաբերմունքի ու բռնության նոր զոհը գյումրեցի Գոռ Թորոսյանն է: Նրան պարեկները խփել, քաշքշել, ու փորձել են ձերբակալել մանկահասակ երեխայի ու մայրիկի աչքի առաջ: Մի քանի օր առաջ էլ նման դեպք էր գրանցվել Սյունիքում, երբ պարեկները նույն քաղաքակիրթ տարբերակով փորձում են բերման ենթարկել երիտասարդին, ում հայրը տեղում վատանում է ու մահանում:
Back to Top