Ադրբեջանը խրամատ է փորում Սյունիքի արտերում, Փաշինյանը կակաչների հողն է փխրեցնում ամառանոցում

#Սյունիք #5tv Ադրբեջանցիները ժամ առ ժամ են ավելի ամրանում Սյունիքում՝ հենց գյուղացիների արտերում: Տելեգրամ ալիքների տարածած լուսանկարներում երևում են թշնամու նոր կահավորած դիրքերը Տեղ գյուղում: Պաշտոնապես չհաստատված տեղեկություններով՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից ևս 40 հեկտար է հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ: Ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ պաշտպանության նախարարությունը դեռ ոչինչ չեն հայտնում ադրբեջանցիների հետ ենթադրյալ բանակցությունների մասին, որոնք հայկական կողմը պետք է որ վարեր «էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ»: Բաժանորդագրվեք մեզ՝
Back to Top