Ձայն Արարատի 8 - Հնագույն hայկական մշակույթ՝ Քուռ-Արաքսյան կամ Շենգավիթյան / Armenology
Ազատ ձայն լրատվականի Ձայն Արարատի հաղորդաշարի 8-րդ հաղորդումը նվիրված է հնագույն մշակույթներից մեկին Քուռ-Արաքսյան կամ Շենգավիթյան մշակույթին: Այն գոյատևել է մթա 5-րդ հազարամյակից մինչև 2-րդ հազարամյակը: Քուռ-Արաքսյան մշակույթի հետքերը հայտնաբերվել են ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլ նրա սահմաներից դուրս: Այս չափազանց կարևոր և մեծ նշանակություն ունեցող թեման կներկայացնի պատմաբան Գուրգեն Կարապետյանը:
Հաղորդաշարի բոլոր թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ :
_______________________________________
«Ազատ Ձայն» լրատվականը ստեղծելիս մեր նպատակն էր հայ ժողովրդին ավելի մոտիկից ծանոթացնել սեփական պատմությանն ու ծագումնաբանությանը, ճանաչել կրոնը, նախնիներին, պատմական վառ ու տխուր փաստերը։ Հենց այս նպատակով մենք ArmFreeVoiceNews յութուբյան էջում թողարկել ենք «Ձայն Արարատի» հաղորդաշարը, որի 69 թողարկումներում ներկայացրել ենք հայոց պատմությանը, աշխարհաճանաչմանը և հայագիտությանը նվիրված հաղորդումներ։ Հաղորդաշարի թողարկումներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ :
Հաղորդաշարի «Հայոց պատմություն» բաժինը սկսվում է հայոց հնագույն թագավորությունների կազմավորումից՝ Միտանի, Հայասա, Արատտա, Վանի թագավորություն, Երվանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ։ Անմասն չեն մնացել միջնադարյան մեր հզոր թագավորությունները՝ Բագրատունիները, Կիլիկյան Հայաստանը, Զաքարյանները և այլն։
Մի քանի հաղորդումներ նվիրված են Համիդյան ջարդերին, երիտթուրքերի կառավարության ձևավորմանը
1 view
30
7
4 months ago 00:30:01 1
Ձայն Արարատի 50 - Հայոց հնագույն գրերի` հիքսոսյան գրերի հետքերով / Armenology