Աշուղ Շերամի (1857-1938) «Նա մի նազ ունի» երգն է՝ Մանիկ Գրիգորյանի կատարմամբ:
Երգի խոսքերը՝
Եկան գարնան անուշ օրեր,
Վարդով լցվան դաշտ ու ձորեր,
Յարս զուգվել, սեյրան կ’երթա՝
Հագած կապած ալվան շորեր:
Նա մի նազ ունի,
Նազ ունի, նազ ունի,
Ձեռքին սազ ունի, սազ ունի,
Սազ ունի,
Չալելով սեյրան կ’երթա,
Դարձել է ջեյրան, կ’երթա:
Արտուտն էկավ, մտավ արտը,
Բլբուլն իջավ, գրկեց վարդը,
Հազար սիրուն, հազար հեքիմ
Չեն իմանայ սրտիս դարդը:
Նա մի նազ ունի...
Հավքերն եկան երա՜մ, երա՜մ,
Անուն ունիմ՝ աշուղ Շերամ,
Այնքան պիտի յարիս կանչեմ,
Տեյ մ’օր վառվիմ որպես Քյարամ:
1 view
50
6
4 months ago 00:03:39 1
Manik Grigoryan - Tegh em gtsel and Handi mijin (Armenian folk songs)