Կան մտքեր, որ ջուր են լցնում թուրք ազգայնամոլական մոդելի ջրաղացին

«Հայոց պատմության» 7-րդ դասարանի նոր դասագրքում Ուրարտուի ժամանակաշրջանի քարտեզներում կան սխալներ, որևէ հիշատակում էլ չկա, թե Երևանի գրավոր պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Նկատում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան-արգելոցի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը։ Մասնագետին անհանգստացնում են հեղինակի կողմից նշված այն մտքերը, որոնք, բառիս բուն իմաստով, ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի ջրաղացին։ Օրինակ, այն վարկածի ներկայացումը, թե հայերը Հայկական լեռնաշխարհում բնիկ չեն։ Դասագիրք գրելիս պետք է լինի խմբային մոտեցում, մասնագիտական խորհուրդ։ Ճիշտ չէ նաև այն, որ դասագրքի խմբագիրն էլ հեղինակի կինն է։ Ուրարտագետի կարծիքով՝ այս ամբողջ պատմությունը կարող է նախադեպ դառնալ, որ հետագայում նման դասագրքեր այլևս չունենանք։
Back to Top