Hranouysh Ghazaryan - Ijav marmand irikoun (Armenian folk song)
Հայ ժողովրդական «Իջավ մարմանդ իրիկուն» երգն է՝ Հրանույշ Ղազարյանի կատարմամբ:
Սա սիրահար աղջկա երգ է, որով սարից ցած է կանչում իր յարին, որ իրեն տանի իր հետ, երբ իջել է մարմանդ, մեղմ իրիկուն ու հով քամի է փչում, իսկ սար ու ձոր մտել են խաղաղ քուն: Տղան հոտաղ է, և նրա ոչխարի հոտն արածում է հեռու սարի լանջին: Երբեմն գյուղում աղջիկը լսում է իր յարի ձայնը, որով նա կանչում է ոչխարներին, և խնդրում է, որ նա իր քաղցր կանչով իրե՛ն կանչի իր մոտ:
Երրորդ տան մեջ աղջիկը խոստովանում է, որ ինքն իր ամբողջ էությամբ համակվել է տղայի սիրով, այն աստիճան, որ քնի մեջ թե հարթմնի իրեն թվում է, թե տղան իր կողքին է, և միշտ կատակում ու զրուցում է նրա հետ: Եվ այն անուշ իրիկունը, երբ, կարծես, լուսնից արծաթ է կաթում, ուշ գիշերով աղջիկը, կորցրած իր քունը, խնդրում է տղային սպասել, որ ինքը հասնի նրան ու միասին գնան, ուր որ տղան է գնում:
Երգի խոսքերը`
Իջավ մարմանդ իրիկուն,
Հով է փչում, իմ յար,
Սար ու ձոր մըտել են քուն,
Սարից իջիր, ինձ տար:
Ոչխարըդ սարի լանջին,
Հեռու սարվոր իմ յար,
Մեռնեմ քո քաղցր կանչին,
Ինձի կանչիր ու տար:
Թե՛ աևթուն, թե՛ երազում,
Երազ-մուրազ իմ յար,
Քեզ հետ եմ խընդում-խոսում,
Թառլան, թըռիր, ինձ տար:
Լուսնից արծաթ կը կաթե,
Գիշերն ուշ է, իմ յար,
Սիրտըս յարիս կարոտ է,
Կանգնիր, գամ, հետըդ ինձ տար:
1 view
32
13
1 year ago 00:03:45 1
Hranouysh Ghazaryan - Ijav marmand irikoun (Armenian folk song)