Խաղաղ գործընթացի վերաբերյալ մեր մոտեցումներն առաջնահերթություն են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համար
Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները խաղաղ գործընթացի շրջանակներում։ Մենք նաև ի գիտություն ենք ընդունել մինչև այդ խաղաղ գործընթացի վերականգնման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի ցանկությունը՝ ՌԴ կատարած այցի ժամանակ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Armenia Today-ի հարցին, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտնել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների շփումը: Արդյոք հանդիպման ժամկետների և օրակարգի մասին որևէ մանրամասներ կան՝ հարցին ի պատասխան՝ Նաղդալյանը նշեց, որ երբ լինի հստակ ժամանակ, այդ մասին պատշաճ կարգով հանրությունը կիրազեկվի։
Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝
Մեր կայքը -
Facebook (ռուսերեն) -
Facebook (հայերեն) -
Telegram ալիք -
Instagram - @armtoday_
1 view
13
2
1 year ago 00:00:48 32
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը օգնություն ցուցաբերելը
1 year ago 00:01:32 1
Խաղաղ գործընթացի վերաբերյալ մեր մոտեցումներն առաջնահերթություն են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համար
1 year ago 00:01:34 21
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հաստատվում է հրադադար