Ալիևին պատասխանատվության ենթարկելու ժամանակն է. ԱՄՆ կոնգրեսականներ
Բաժանորդագրվեք մեզ՝
#կոնգրեսականներ #5tv
Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ կոնգրեսական Ֆրենկ Փալոն կրտսերը, Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Ադամ Շիֆը այսօր հանդես են եկել ադրբեջանական իշխանությունների կողմից հնչեցրած վտանգավոր մտքերը դատապարտող հայտարարությամբ: Այնտեղ գրված է, որ «Նախագահ Ալիևի վերջին էսկալացիոն արտահայտությունները, այդ թվում ՝ Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերելուց հրաժարվելը, այն նույն սխեմայի մաս են, որը նա օգտագործել է անցած աշնանը Արցախում ավելի քան 100 հազար հայերի էթնիկ զտման նախաշեմին: Նա թշնամական հայտարարություններ է անում, այդ հայտարարություններն օգտագործում է իր զինված ուժերի հետագա մոբիլիզացիան արդարացնելու համար, իսկ հետո ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, քանի որ կարծում է, որ հետևանքներ չեն լինի։ Միջազգային հանրությունը, ցավոք, վերջին մի քանի տարիների ընթացքում իր անգործությամբ ապացուցեց նրա իրավացիությունը»։ Ըստ կոնգրեսականների՝ ժամանակն է պատասխանատվության ենթարկել նրա վարչակազմին ռազմատենչ հռետորաբանության և Հարավային Կովկասում հայերի դեմ ձեռնարկած գործողությունների համար։
3 views
0
0
11 months ago 00:01:15 3
Ալիևին պատասխանատվության ենթարկելու ժամանակն է. ԱՄՆ կոնգրեսականներ