Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների նոր թիվ է հրապարակել ՔԿ-ն
Բաժանորդագրվեք մեզ՝
#վառելիքի_պահեստի_պայթյուն #5tv
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվել է 218 մարդ, 120-ը՝ վիրավորվել, 21 քաղաքացի անհետ կորած է համարվում, հայտնում է Քննչական կոմիտեն: Պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիներից 3-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Քննչական կոմիտեն հորդորում է, որ Արցախի այն բնակիչները, որոնք պայթյունի հետևանքով ունեն անհետ կորած անձ և դեռևս չեն դիմել վարույթ իրականացնող մարմնին, դիմել՝ նույնականացում իրականացնելու համար: Պայթյունը Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին հարակից բենզինի պահեստում էր տեղի ունեցել: Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, ականատեսներին հղում անելով, նշում էր, որ կրակից մոտ 100 մարդ մոխրացել է։ Պայթյունից տուժածների մեծ մասը դեռ հոսպիտալացված է:
3 views
0
0
11 months ago 00:00:46 3
Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունից զոհվածների նոր թիվ է հրապարակել ՔԿ-ն