Ներիր Անի
Նորից ինչպէս ուխտաւոր
Ծունկ եմ իջել քո շէմին
Ու նայում եմ լուռ ցաւով
Աւերակուած քո դէմքին,
Խեղուած դէմքով էլ դարձեալ
Վեհաշուք ես դու մնում
Ու քեզմով ես հիացած
Փառքիդ օրերն եմ յիշում։
Ներիր որ ուշ եմ այսքան, մօտդ գալիս իմ Անի,
Թէկուզ ամէն օր էլ գամ՝ իմ կարօտս չեմ առնի,
Թէ քեզ մտքիցս էլ հանեմ, բայց իմ սրտից չեմ հանի
Կեանքս քեզ մատաղ կ՚անեմ՝ միայն շնչես իմ Անի։
Հիմա քամին է փարւում, քո վիրաւոր ափերին,
Ու անձրեւն է գուրգուրում՝ սրբում փոշին դարերի,
Ախուրեանն էլ մոլորուած՝ քո սուրբ փէշերն է լիզում,
փրփուրի մէջ նա կորած՝ փառքիդ օրերն է յիշում։
1 view
37
17
3 months ago 00:05:20 1
Vache Amaryan & Lilit Hovhannisyan - Indz Chspanes // Official Music Video // Full HD //