ՀԱՊԿ-ը կկանխի էսկալացիաները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Այվազյան
Հարավային Կովկասի տարածաշրջանում այսօր բախվում են աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոնների շահերը։ Իրավիճակը գնալով լարվում է, իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը դարձել է գործիք որոշ արտաքին ուժերի ձեռքում, որի միջոցով նրանք փորձում են իրագործել իրենց արտաքին քաղաքական հավակնությունները:
Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունն ընթացիկ փուլում սուր դրսևորվում է նաև Հարավային Կովկասում` տարածաշրջանային գործընթացների մակարդակով։ Արտաքին խաղացողներն ակտիվորեն աշխատում են տարածաշրջանը ապակայունացնելու համար, աշխատում են Ռուսաստանի դեմ և այստեղ ռուսական ներկայությունը չեզոքացնելու ուղղությամբ։
Ինչպե՞ս են ընթանալու աշխարհաքաղաքական հետագա գործընթացները տարածաշրջանում։ Ինչու՞ են Հայաստանի իշխանությունները վարում Հայաստանի համար ոչ բարենպաստ արտաքին քաղաքականություն։ Ռուսաստանը կմնա՞ Հարավային Կովկասում, թե՞ ստիպված կլինի հետ քայլ անել։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի հետ:
18 views
356
85
2 years ago 00:32:44 29
ՀԱՊԿ-ը կկանխի էսկալացիաները Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. Այվազյան