Ashugh Shirin (1827-1857) - Aygepan, inch es anoum? (Armenian song)
Աշուղ Շիրինի (1827-1857) «Այգեպան, ի՞նչ ես անում» երգն է՝ «Գագիկ Մուրադյան» անսամբլի կատարմամբ:
Այս երգը մշակել է Կոմիտասը: Սա նրա վաղագույն մշակումներից է, հավանաբար Գևորգյան ճեմարանի որոշակի ուսանող երգիչների համար, ճեմարանական մի հանդեսում կատարելու նպատակով:
Երգն արտահայտում է աշուղ Շիրինի աշխարհայացքը: Նա դիմում է այգեպանին, զարմանք հայտնելով նրա թափած ջանքերի առթիվ, քանզի որքան էլ չարչարվես շամբը՝ եղեգնուտը բուրաստան չի դառնա: Այնպես, ինչպես օձը երբեք սիրական չի լինի, որքան էլ գեղեցիկ ու նախշուն լինի: Նույն կերպ, որքան էլ կատվին նազ ու նաբաթ, այսինքն անուշ վերաբերմունք սովորեցնես, շան չափ տիրասեր ու հավատարիմ չի դառնա: Եվ եթե ագռավին պահես ապակե բնում ու միշտ կերակրես շաքարով ու անուշեղենով, միևնույնն է, երբեք վատաբախտ բլբուլի նման վարդի սիրական չի դառնա:
Ապա աշուղն ինքն իր հետ է խոսում, ասելով, թե օրը թեկուզ հարյուր հատ քաղցր ու ախորժելի երգ հորինի, Սայաթ-Նովայի նման չի լինի:
Այսինքն՝ աշխարհում ամեն ինչ իր տեղն ու դերն ունի, և չի կարելի մեկից շատ ավելին սպասել, քան նա կարող է, և պետք է բոլորին ընդունել այնպիսին, ինչպիսին իրենք կան: Չէ՞ որ ուրիշներն էլ գուցե կուզենային մե՛զ այլ կերպ տեսնել, մե՛զ փոխել: Ոչինչ և ոչ ոք իր էությունը փոխել չի կարող, բայց ամեն մեկից կարելի է օգտակար բաներ սպասել, եթե նրան ընդունում ենք այնպիսին, ինչպիսին Աստված ստեղծել է, ոչ վիրավորելով նրան, ոչ ավելորդ ջանքեր թափելով, այլ փորձելով տեսնել, թե նրա տեսակի մեջ ինչն է բարի, ինչն է լավ, և օգտվել միայն այդ չափո&
1 view
56
30
6 months ago 00:42:44 1
The Armenian Museum of America Presents the Dudukner Ensemble & Arahet Choir
9 months ago 00:06:01 1
Shirin - Aygepan
2 years ago 00:03:26 1
Ashugh Shirin (1827-1857) - Aygepan, inch es anoum? (Armenian song)