Հայ ֆիդայական «Թող լինին ազատ» երգն է՝ «Մարաթուկ» ազգագրական անսամբլի կատարմամբ:
Читайте на русском языке:
Այս երգը վերաբերում է 19-րդ դարավերջի թուրքահպատակ հայության վիճակին և նրա պայքարին՝ թուրքական դաժան լծից ազատագրվելու ձգտմանը: Ժամանակաշրջանը հեշտ է որոշել՝ երգի խոսքերում հանդիպող սուլթան Համիդի անունի շնորհիվ, ում անունը, որպես հայության ոխերիմ թշնամու, տեղ է գտել մեր բազմաթիվ ժողովրդական երգերում: Օսմանյան կայսրությունում հայության վիճակն արդեն իսկ անմխիթար էր նախքան Համիդի գահակալությունը: Հայերը ենթարկվում էին խիստ հարստահարության, նետվում թշվառության գիրկը, պաշտպանված չէին օրենքով, և դատական հարցերը միշտ վճռվում էին հօգուտ մահմեդականի: Մահմեդականներն իրավունք ունեին կողոպտելու, ծեծելու, անգամ սպանելու հային՝ առանց վախենալու դատական պատասխանատվությունից: Իսկ եթե հայն էր ինքնապաշտպանության համար զենքի դիմում, նրան դաժանորեն պատժում էին՝ առանց գործի քննության:
1876-ին Օսմանյան կայսրության գահ բարձրացավ սուլթան Աբդուլ Համիդը, որի իշխանության երկրորդ տարում արդեն սկսվեց ռուս-թուրքական պատերազմը: Այն ավարտվեց 1878 թվականին՝ Թուրքիայի պարտությամբ, և պատերազմող կողմերն ու շահագրգիռ պետությունները պետք է Բեռլինում պայմանագիր կնքեին հենց նույն տարվա մեջ: Եվ ահա, հայության շրջանում կազմվում է պատվիրակություն, որի գլուխ է կանգնում Խրիմյան Հայրիկը, և նախքան պայմանագրի կնքումը այցելում է եվրոպական գերտերություններ՝ Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա և Գերման
3 views
38
8
8 years ago 00:02:30 4
«Մարաթուկ» անսամբլ - Հոյ նարե (Armenian folk)
2 years ago 00:04:16 3
Մարաթուկ անսամբլ - Թող լինին ազատ (Armenian folk)
3 years ago 00:02:50 1
«Մարաթուկ» անսամբլ - Կովկասի քաջեր (Armenian folk)
9 years ago 00:01:43 8
«Մարաթուկ» անսամբլ - Հանինա (Armenian folk)
4 years ago 00:02:41 1
«Մարաթուկ» անսամբլ - Լուսնակն ըդ բակ իջէր է (Armenian folk)