“Sharakan“ ensemble - Mi yar ounem and Shaghqr-shoughqr (Armenian folk songs)
Հայ ժողովրդական «Մի յար ունեմ» և «Շաղքր-շուղքր» երգերն են՝ հնագույն երաժշտության «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Արմենուհի Սեյրանյան։ Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ։
Երգի խոսքերը՝
Մի յար ունեմ, ավչի ա,
Յար նայ, նայ, նայ,
Մեջքը բարակ ղամշի ա,
Յար նայ, նայ, նայ:
Շաղքըր, շուղքըր, քամարըս,
Բոյով, սոյով իմ յարըս:
Արի աղբեր, յար անենք,
Չար թշնամուն քար անենք:
Բացվել ա մեր կարմիր վարդ,
Մեր ցավերին ճար անենք:
Ծանոթագրություն___________________
ավչի - որսորդ
1 view
48
10
1 year ago 00:02:33 1
Sharakan ensemble - Karmir Fstan (Armenian folk song)