Բաղը քաղինք/Bagh@ qaghinq-Varq Hayots folk dance and song group

Հատված «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Խաղողօրհնեք. Աստվածածնի վերափոխման տոն» ֆիլմից։ Երգը գրառել է Ա․Մ․ Շահնազարյանը Գինեգործության պատմությունը Հայաստանում գրեթե նույնքան հին է որքան խաղողագործությունը: Հայերը խաղողի մեծ մասը գինի էին պատրաստում։ Համաձայն հին հույն պատմաբանների վկայությունների դեռևս երկու հազար տարի առաջ Հայաստանից արտահանվում էին բարձրորակ գինիներ: Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Հայտնի հնագույն գինու գործարանը 6100 տարեկան Արենի-1 գինու գործարանն է Հայստանում։ Հայաստանում հնձան առաջին անգամ հիշատակում է Ագաթանգեղոսը՝ 3-րդ դարի վերջի և 4-րդ դարի սկզբի առնչությամբ։ Խաղողը ճզմում և հյութը զատում էին հնձանում։ Հնձանում խաղողը տրորում էին բոբիկ ոտքերով․ անջատված քաղցուն խողովակով հոսում է հնձանին կից տաքարի մեջ։ Մեծ հնձաններին զուգահեռ օգտագործվել են նաև միջնադարյան մանրանկարչությունից մեզ հայտնի քարե և փայտե շարժական հնձաններ, որոնք կոչվում են խաղողի տաշտ և նով: Խաղող տրորողները իրենց ոտքերի համաչափ վեր ու վար անելու ժամանակ երգեր էին հորինում ու երգում։ Այդպիսի երգերից է «ԲԱՂԸ ՔԱՂԻՆՔ» երգը։
Back to Top