Որքան մոտենում ենք Կոմիտասին, այնքան նա մեզնից հեռանում է
Կոմիտաս վարդապետի 155-ամյակի առթիվ երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու Լուսինե Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հայտնի և անհայտ Կոմիտասի, նրա աշխարհիկ կյանքի քիչ հայտնի էջերի մասին։
Եղեռնի խորհրդանիշ դարձած, նկարներում տառապյալ ու հուսահատ Կոմիտասի շուրջ ստեղծված կարծրատիպին հակադրվում է մեծ հումորի տեր, երեխայասեր, կենսախինդ և շատ սկզբունքային կերպար։ Կոմիտասագետի խոսքով, ամբողջական պատկերացում կազմելու համար դեռ պետք է ուսումնասիրել թուրքական մամուլը, որը նախ՝ մեզ հասանելի չէ, հետո՝ կարող է կեղծված լինել։ Բայց և հայտնի է, որ ռուս անվանի երաժշտագետ Միխայիլ Գնեսինը, ում համարում են հրեական Գլինկա, հատուկ գալիս էր Կոստանդնուպոլիս Կոմիտասի հետ հանդիպելու և խազերի մասին խոսելու համար։
«Նրա երաժշտության մեջ չկա այնպիսի մի բան, որը ցույց տար, թե հեղինակը կարող էր հոգեկան որևէ խանգարում ունենալ», - ասում է երաժշտագետն ու հավելում, որ այն, ինչ վերագրվում է Կոմիտասի հոգեկան խանգարմանը, կարող է լինել Ցեղասպանությունը վերապրած մարդու լռության սինդրոմ։
59 views
113
33
2 months ago 00:33:11 59
Որքան մոտենում ենք Կոմիտասին, այնքան նա մեզնից հեռանում է