Վանաձորում «Ազատության» լրագրողի վրա հարձակված ձեռնարկատերը շարունակում է ապօրինի գործունեությունը
Չնայած ոստիկանության ստացած բազմաթիվ բողոքներին, տեղական իշխանությունների տույժ֊տուգանքներին ու մարզպետի խոստումներին` միկրոձեռնարկատեր Լևոն Գալստյանը անարգել շարունակում է չթույլատրված կարուսելներ տեղադրել ու չարտոնված խաղեր կազմակերպել Վանաձորի այգիներում: Ու սա այն դեպքում, որ թե՛ մարզային ու թե՛ համայնքային իշխանությունները հաստատում են` Գալստյանին իրավունք չեն տվել պետական ու համայնքային միջոցներով նորոգված այգիներում ձեռներեցությամբ զբաղվել։
20 օր առաջ Գալստյանն «Ազատության» վրա հարձակվել էր, ինձ ու տեսախցիկը քաշքշել։ Պնդել էր, թե քաղաքային այգում տեղադրված ավտոմատ կառավարման մեքենաները, կվադրոցիկլները, ատրակցիոն խաղերն ու զվարճանքի մյուս ձևերն անվճար են։ Այցելուները չեն վճարում անգամ շահումով խաղերի դիմաց, ու որ բարեգործների հաշվին ինքն է գումարներ շռայլում։
Մեր ուղիղ հեռարձակումները դիտեք այստեղ՝
Ազատություն TV-ին հետևեք նաև Ucom-ի 222, Rostelecom-ի 18 և TeamTV-ի 3-րդ ալիքներով
#ազատություն #լուրեր
🔶 Facebook –
🔶 Youtube –
🔶 Instagram –
🔶 Twitter –
🔶 Telegram –
1 view
862
240
8 months ago 00:06:46 1
Վանաձորում «Ազատության» լրագրողի վրա հարձակված ձեռնարկատերը շարունակում է ապօրինի գործունեությունը