Կասկած կա, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է․ ՊՆ ներկայացուցիչ
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ այսօր հակառակորդ երկրի ղեկավարի այն հայտարարությանը, թե իբրև իրենց հաջողվել է ազատագրել Հադրութը։
«Առնվազն մի քանի անգամ մենք պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ Եվ շատ մեծ կասկած և մտահոգություն կան, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է կա՛մ միտումնավոր, կա՛մ ուղղակի հանգամանքներն են այդպիսին, մենք շատ ենք տեսել ռազմի պատմության մեջ, որ շատ անհարմար բաները վերադասին չեն զեկուցում, անհաջողությունները վերև չեն բարձրանում, հետևաբար, խաթարվում է կառավարման համակարգը։ Շատ հնարավոր է՝ ինքն այդ ծուղակում է»,- ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
Հետևե՛ք մեզ հետևյալ հարթակներում՝
Մեր կայքը -
Facebook (ռուսերեն) -
Facebook (հայերեն) -
Telegram ալիք -
Instagram - @armtoday_
1 view
19
6
8 months ago 00:22:58 4
Մհեր Գրիգորյան, ողջամիտ կասկած կա, որ մեքենայում Դուք եք եղել Շահին Մուստաֆաևի հետ. Բագրատ Սրբազան