Հեղինակ՝ Պետրոս Հոկտանյան
Լուսանկարիչ՝ Ռուբեն Դալլաքյան
Created at Matevosyan Music
Producet by PH production
#premiere #LilyArakelyan #petroshoktanyan
ԵՍ ՊԻՏԻ...
Ես պիտի ապրեմ, որ վերածնվես,
Որ թափա՛ռ հոգիդ չտենչա անցյալ,
Որ ժպտաս կրկի՜ն, ծիծաղով սնվես,
Ու քեզնով բացվի գարունս դարձյալ:
Ես պիտի՛ շնչեմ, որ դու չմեռնես
Եւ հոսես հանդա՜րտ ի՛մ տաք գրկի մեջ…
Սրտումդ կարո՛տ ու սե՜ր ներբեռնես,
Արձագանք գտնես մտքումս անվերջ:
Ես պիտի մաշվե՜մ, որ դո՛ւ նորանաս՝
Գեթ մի վայրկյանում, ակնթարթում կես...
Բայց ինչ էլ լինի սերս չուրանա՛ս,
Թե ինձնից լավին դու անգամ գտնես :