Rouben Matevosyan - Garoun e galis (Armenian song)
«Գարուն է գալիս»․ խոսք՝ Համո Սահյանի, երաժշտություն՝ Ալեքսեյ Հեքիմյանի։ Երգում է Ռուբեն Մաթևոսյանը։ Նվագակցում է Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը։ Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Մանվել Բեգլարյան։
Երգի խոսքերը՝
Ձմեռը հալվել, դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով, նա գնում է հեռու,
Գնում է լցվում է, ծովը անհատակ։
Հոգնած թևերը, քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ, ծվենը նրա,
Արագիլն իջել, Արաքսի ափին՝
Հանգստանում է, մի ոտքի վրա։
Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս...
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
Գարուն է գալիս...
Աղբյուրն աղբյուրին, իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում, հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած, բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր, ակնամոմը թաց։
Հողն է մայրության, հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան, միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ, չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի, թափուր չմնա:
Երկինք ու երկիր, մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս...
Դռները բացեք, դռները բացեք, գարուն է գալիս,
Գարուն է գալիս...
4 views
48
11
2 months ago 00:02:33 1
Rouben Matevosyan - Dou im srtoum, nazeli yar (Armenian song)
2 months ago 00:04:06 1
Daron Malakian and Scars On Broadway - Lives (Official Video)
3 months ago 00:04:05 1
Ռուբեն Մաթևոսյան/ Քույր իմ նազելի /Ruben Matevosyan /My tender sister