Անի մայրաքաղաքի միջնաբերդը 360° VR տեսանյութ THE CITADEL OF ANI 360° VR Video
Միջնադարյան Հայաստանի նշանավոր մայրաքաղաք Անին գտնվում է Ախուրյան գետի աջ ափին, եռանկյունաձև հրվանդանի վրա: Անիի մասին հայ պատմագրության մեջ գրավոր տեղեկություններ կան V դարից /Եղիշե, Ղ. Փարպեցի/: Պատմիչները հիշատակում են անառիկ ամրոց Անիի մասին, որը պատկանել է Շիրակ ու Արշարունիք գավառների տեր Կամսարականներին: Պահպանված կիկլոպյան ամրոցների ու բերդերի մնացորդները և մ.թ.ա. 8-7-րդ դարերով թվագրվող դամբարանադաշտը վկայում են, որ Անին բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Հայ պատմիչները և ուսումնասիրողները անդրադարձել են Անի անվան ծագմանը: Վարդան պատմիչը Անի անվան մեջ տեսնում էր «աշխատել, անել» բառը: Ղ.ԱլիշանըԱնի անունը կապում է Անահիտ աստվածուհու անվան հետ: Ն. Մառը հաբեթական ծագում է վերագրում Անիանվանը, կապելով an /աստված/ բառի հետ, կամ այն ցեղի անվան հետ, որոնք ապրում էին այդ բնակավայրում: Ս. Երեմյանը և Հ. Ժամկոչյանը ենթադրում են, որ Անի անունը կարելի է կապել Հայասայի Անիա թագավորի անվան հետ /Անի Կամախ/ և այլն: Անի անունը կապվում է նաև Դարանաղյաց գավառի Անիամրոցի անվան հետ: Այսպիսով Անի անունը վերաբերում է հնագույն ժամանակներին և կարելի է մտածել, որ այն կապ ունի միջագետքյան ու փոքրասիական երկնքի հնագույն Ան, Անու, Անատու /Անուի զույգը/, Անունիտ /պտղաբերության աստվածուհի/, Անահիտ /հայոց մայր աստվածուհի/ աստված-աստվածուհիների անունների հետ:
IX դ. սկզբին Հայաստանի կառավարիչ Աշոտ Բագրատունին Կամսարականներից գնել է Արշարունիքի և Շիրակի գավառները Անի ամրոցի հետ: Ա
1 view
5598
1992
4 months ago 00:03:13 1
Անի մայրաքաղաքի միջնաբերդը 360° VR տեսանյութ THE CITADEL OF ANI 360° VR Video
9 months ago 00:05:11 1
ԲԱՑԱՌԻԿ: Էրեբունի - Երևան երգի առաջին կատարումը (1968թ.)