Առլեն Շահվերդյան. Աստծո խոսքը աշխարհից է Հայոց սերում: Կարդում է Լեռնիկ Հարությունյանը
«Աստծո խոսքը աշխարհից է Հայոց սերում»
Հեղինակ՝ գրող, բանաստեղծ Առլեն Շահվերդյան
Կարդում է Լեռնիկ Հարությունյանը
Երաժշտությունը՝ Խաչատուր Ավետիսյանի
Տեսահոլովակի պատրաստումը՝ Առլեն Շահվերդյանի:
© Բոլոր իրավունքները պաշտպանված են, 2023
ԱՍՏԾՈ ԽՈՍՔԸ ԱՇԽԱՐՀԻՑ Է ՀԱՅՈՑ ՍԵՐՈՒՄ
Հայ սարերի հո՜վն եմ սիրում, զո՜վն եմ սիրում, մո՜վն եմ սիրում,
Նրանց խրո՛խտ գագաթներից՝ արեգակի շո՜ղն եմ սիրում,
Հայ ծառերի արմատներից իմ հող մարմնի դո՜ղն եմ սիրում,
Կարկաչահոս առվակներից խոտն համբուրող ցո՛ղն եմ սիրում:
Հայ ծաղկունքից՝ բուրումնավետ, արբեցողի տո՜ղն եմ սիրում,
Գարնան գալո՛ւստն ազդարարող բարձրահնչե՜ղ փո՛ղն եմ սիրում,
Կյանքը համառորե՛ն ապրող իմ Հայ-ական կո՛ղն եմ սիրում,
Հնուց եկող Հայ աշխարհի վերածնվող նո՛րն եմ սիրում:
Կանցնեմ չքնաղ Հայրենիքի ճամփաներով՝ նեղ ու սիրուն
Ու կգովեմ փա՛ռքը նրա, որ ապրել է հազա՜ր սերունդ,
Հայ սարերի գագաթների՛ց մինչև խայտաբղետ հեռո՛ւն
Թող՝ իմացվի՝ Աստծո խոսքը աշխարհից է Հայոց սերում:
Առլեն Շահվերդյան
© Գրված՝
Facebook:
Webpage: