Ասուլիս. «Մուսաները պետք է լռե՞ն, երբ խոսում են թնդանոթները»
Որքանո՞վ է արդարացի այս պնդումը, որի ակունքները գալիս են դեռևս Հին Հռոմի ժամանակներից։ Արվեստի մարդիկ հայրենիքի համար ծանր ժամանակներում պետք է գնան անժամկետ արձակուրդ` մինչև գան «լավ ժամանակնե՞ր», թե՞ հակառակը՝ աշխատեն, ստեղծագործեն կրկնապատկված էներգիայով։ Արդիակա՞ն է արդյոք մշակութային մոբիլիզացման գաղափարը։
Այս մասին սեպտեմբերի 26-ին՝ ժամը 13: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կխոսեն
ՀՀ վաստակավոր արտիստ, Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը,
«High fest» միջազգային թատերական փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը,
«Ոսկե Ծիրան»միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը,
դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը։
5 views
434
87
2 years ago 00:45:22 10
Ասուլիս. «Մուսաները պետք է լռե՞ն, երբ խոսում են թնդանոթները»