«Սասուն» ավանդական երգ~պարի մանկական համույթ-«Նուրի-Նուրին եկել է»։
(2000թ.)
Գեղ.ղեկավար`Անդրանիկ Սարկավագ Մանուկյան։
________________
Հայոց ավանդական կենցաղում բավական տարածված էին Նուրիի,Նարիի կամ Նուրինի հետ կապված անձրևաբեր և մասամբ անձրևախափան ծեսերը, որոնք հաճախ կազմակերպվում էին նաև Վարդավառին:
Նուրին իր մեջ պահպանում է ջրային տարերքը խորհրդանշող աստվածուհու պաշտամունքի որոշակի հետքեր:
Նուրին հայտնի էր անվանումների բազում տարբերակներով.Խարբերդում այն կոչվում էր’ Խուձկուլուլու և Խուչկուլուլու, Վանում’
Խունձկուլուլու և Խուրձկուլուլու, Նոր Բայազետում և Շիրակում’ Նուրին, Խուշկուրուրիկ, Խուչկուրուրիկ, Խուչկուրուրա, Ապարանում’ Հուչկուրուրու, Արաբկիրում’ Մամաչթթիկ, Նոր Նախիջևանում’ Նորին կամ
Նորին-Նորին Նազարեթ, Լոռիում և Արցախում’ ճոլի, Գողի, ՆուրինՆուրին,Նազարո, Արարատյան հովտում, Արագածոտնում’ Գողի, Բաբերղում’ Ուրբաթեկին, Գյումուշխանեում’ Մանկակուրտ, Ախալցխայում’ Չամչախաթուն, Կաղինում, Ակնում և Արմաշում’ Չիչիմամա, Քղիում’ Պուպլատիկին, Ախալքալաքում’ Պուրպատիկ, Սալմաստում’ Շերեփ տիկնիկ և Շապին-Գարահիսարում’ Ուշխուրունի: Նուրի(ն) անունն առանձնապես տարածված էր արևելահայերի շրջանում, իսկ Պուրպատիկ և մյուս անվանածները’ մեծ մասամբ արևմտահայերի:
Նուրի պատրաստելու համար փայտաձողի վրա լաթեր էին փաթաթում և կնոջ ձև տալիս: Ախալքալակուն այդ նպատակով ցախավելին
փայտե թևեր էին անցկացնում, կնոջ շոր հագցնում և գլխին քող գցում:
Նոր Բայազետում Նու