Գևորգ Էմին «Զգույշ գործիր Հայաստանում» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
Այստեղ ամեն գագաթ ու ձոր,
Արձագա´նք է տալիս հզոր,
Եւ քո Խոսքը հեռու տանում...
Թէ բարի են խոսքերը քո,
Հայոց լեռներն ակնածանքով
Կխոնարհվեն քո դեմ լռին
Բաշը քսած քո ձեռքերին:
Իսկ թե չար են՝ լեռները մեր,
Հրաբխի բներն անմեռ,
Որ լռե´լ են, բայց չե՜ն հանգել,
Քեզ լավայո՜վ կարձագանքեն,
Որ լեռնե´ր է քշում տանում...
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում:
Զգո՜ւյշ խոսիր Հայաստանում,--
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Երկու հոգու տեղ չեն անում,
Թէ դեմ-դիմաց ելնեն հանկարծ,
Թէ բարեկամ ես ու ընկեր,
Ա՜նց կկենաք իրար գրկված,
Թե դաւով ես այստեղ ընկել,
Կգլորվես ժայռերից ցած,
Ո՞վ եղավ քո գալու վկան,
Գնալըդ ո՞վ է իմանում...
Նե՜ղ են ճամփեքը լեռնական,
Զգո՜ւյշ քայլիր Հայաստանում,
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում,--
Մենք գահ ու թագ չ´ենք ունեցել,
Եւ... արքա´ է ամեն մի հայ.
Զորք ու բանակ չենք ունեցել,
Եւ... սպա է ամեն մի հայ.
Ամեն մի հայ լեռան մի ծերպ,
Ամեն մի հայ ուրոյն մի կերպ,
Ամեն մի հայ մի Հայաստան—
Բաժան-բաժան,
Անմիաբան,
Զատվա՜ծ, հատվա՜ծ,
Եւ սակայն մի´,
Երբ սպառնում է թշնամին
Մեր դարավոր անմահ երթին,
Եւ այս ժայռին թառած բերդին,
Որ Հայրենիք ենք անվանում...
Զգո՜ւյշ գործիր Հայաստանում
1 view
9
4
3 months ago 00:03:01 1
“YOUR HANDS” («Քո ձեռքերը») by PROJECT LA
3 months ago 00:02:58 2
Գեւորգ Էմին «Մենք» Կարդում է՝ Նունե Ավետիսյ
4 months ago 00:01:23 1
Գևորգ Էմին. Ինչո՞ւ ես այդքան դու ինձ մտերիմ | Սամվել Թոփալյան
6 months ago 00:02:04 1
Գևորգ Էմին «Զգույշ գործիր Հայաստանում» Կարդում է՝ Նունե Ավետիսյանը
9 months ago 00:01:30 1
Գևորգ Էմին. Ես հայ եմ / Դավիթ Հակոբյան
1 year ago 00:06:11 1
Կարդում է Վերա Հակոբյանը, Գևորգ Էմին, Սասունցիների Պարը, Vera Hakobyan
1 year ago 00:02:49 1
“TO THE FUTURE” («Գալիքին») by PROJECT LA
3 years ago 00:10:57 1
Գևորգ Էմին - «Սասունցիների պարը» (կարդում է Վոլոդյա Աբաջյանը)