“YOUR HANDS”
PROJECT LA feat. Gor Sujyan
Poem by Gevorg Emin
Music by Levon Arevshatyan
Arrangement by Khachik Sahakyan
Director and producer Suren Sahakyan
Cast: Alina Davtyan
Special thanks to Lusine Holikyan for assistance with sign language
«Քո ձեռքերը»
PROJECT LA և Գոռ Սուջյան
խոսք. Գևորգ Էմին
երժշտ. Լևոն Արևշատյան
գործիքավորում՝ Խաչիկ Սահակյան
Ռեժիսոր և պրոդյուսեր՝ Սուրեն Սահակյան
Դերասանուհի՝ Ալինա Դավթյան
Հատուկ շնորհակալություն Լուսինե Հոլիկյանին ժեստերի լեզվով թարգմանության համար
————————————————————————————
Ես սիրո՜ւմ եմ ձեռքերը քո
Որոնք, արդեն քանի՜ տարի,
Ինձ ամենի՛ց ամուր գրկում,
Սակայն երբեք չե՛ն... բանտարկում.
Ինձ աշխարհի տե՛րը անում,
Սակայն երբեք չեն տիրանում.
Օղակի պես շուրջս պրկվում,
Բայց չե՜ն խեղդում, այլ` լոկ փրկո՜ւմ....
Քո ձեռքե՛րը, -
Նո՜ւրբ, երգեցի՜կ,
Որոնց ափում,
Ես` չո՜ր խեցի,
Մարգարի՜տ եմ քիչ-քիչ դառնում...
Ես սիրում եմ ձեռքերը քո...
Մարգարի՛տ եմ քիչ-քիչ դառնում...-
Իսկ Մարգարիտն այս աշխարհում
Ինչքան էլ թա՜նկ լինի, անգի՛ն,
Երբեք պիտի չխնայե՜ս,
Կրծք՛իդ վրա՛ պահես...
Գևորգ Էմին