Գարունն է ժպտում (Դաշտ Արարատյան) -
երժշտ.՝ Ռ. Ղազարյան,
խոսք՝ Նանսեն Միքայելյանի
Շոգ ամրան բոյրն առել ես,
Շող աշխարհ բոյրն առել ես,
Շէկ գարնան հետ շողում ես, ի՛մ աշխարհ:
Մեզ համար դու միակն ես,
Մեր հոգու արէգակն ես,
Մեր սրտի վառ երազն անմահ:
կրկ.
Դու հայոց մեծ վրանն ես,
Մեր խաղաղ օրօրանն ես,
Մեր կեանքի դո՛ւ կապոյտ կամար:
Արարատեան դաշտի շէկ վազն է մեզ ժպտում,
Երկնքի լոյսն էլ է մեզ գրկում,
Հայրենական հողի նոր երգն է մեր սրտում
Դառնում կեանքի երջանկութիւն:
Մեր կեանքի յոյս յարատեւ,
Մեր հոգու լոյս յարատեւ,
Մեր Մասիս սէգ սարի դէմ մենք կանգուն,
Արեւի պէս անմար ենք,
Դարերի պէս անմահ ենք,
Մեր հպարտ-մեր նոր երկրում:
կրկ.