ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ

ՌԴ մշակութային մայրաքաղաքում հայկական ճեմարանի ստեղծումը բացառիկ իրադարձություն է, որով նոր էջ է բացվում Ռուսաստանում հայերի հոգևոր կրթության համար։ Նորաստեղծ հոգևոր կրթարանը նպաստելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատություններին և համալրելու է եկեղեցին հոգևոր նոր սպասավորներով: Ճեմարանի հզոր կրթական ծրագրերը և հարմարավետ պայմանները գրավիչ ու տրամադրող են ուսումնառության համար։ Այստեղ կրթությունն անվճար է, սաները գիշերում են կրթարանին կից շենքում։ Ուսումնական տարվա ընթացքում ունեն երեք անգամ հանգստի մեկնելու հնարավորություն։ Ճեմարանի գլխավոր նպատակը նվիրյալ, կիրթ, բանիմաց հոգևորականներ պատրաստելն է։
Back to Top