3 օգոստոսի 2024թ. շաբաթ, Սրբոյն Գրիգորի Աստուածաբանին
#bible #քարոզ #աղոթք #bible #քարոզ #աղոթք #հավատք #fatherarmen #պատգամԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ / ԸՆԹԵՐՑՎԱԾՔՆԵՐ
Առակներ
33 Լսեցէ՛ք իմաստութիւնը եւ դուք կլինէք իմաստուն. մի՛ շեղուէք դրանից: 34 Երանի՜ այն մարդուն, որ կլսի ինձ, եւ՝ այն մարդուն, որ կպահի իմ ճանապարհները, մշտապէս կտքնի իմ դռների առջեւ եւ կպահպանի իմ դռների շեմերը: 35 Իմ ուղիները կեանքի ուղիներ են, եւ Տէրն է սահմանել իմ կամքը: 36 Բայց ովքեր մեղանչում են իմ դէմ, նրանք ամբարշտանում են իրենց հոգու մէջ, եւ ովքեր ատում են ինձ, նրանք սիրում են մահը:
Օսեեի մարգարեությունը
12 Ձեզ համար արդարութեան սերմե՛ր ցանեցէք եւ կենաց պտո՛ւղ քաղեցէք. վառեցէ՛ք ձեզ համար գիտութեան լոյսը, փնտրեցէ՛ք Տիրոջը, մինչեւ որ արդարութեան պտուղները հասնեն ձեզ:
Ամոսի մարգարեությունը
10 Դռների առաջ նրանք ատեցին յանդիմանողներին եւ սուրբ խօսքերը պիղծ դարձրին: 11 Դրա համար աղքատներին նեղելով եւ նրանցից ընտրութեամբ կաշառք առնելով՝ շքեղազարդ ապարանքներ պիտի շինէք, բայց չէք բնակուի նրանց մէջ, գեղեցիկ այգիներ պիտի տնկէք, սակայն նրանց գինին չէք խմի, 12 քանի որ ես իմացայ ձեր բազում ամբարշտութիւնները, եւ սարսափելի են ձեր մեղքերը: Արդարին ոտնակոխ էիք անում՝ կաշառք առնելով, եւ աղքատին դռնէդուռ էիք գցում: 13 Ահա թէ ինչու նա, ով իմաստուն է, այդ ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է: 14 Բարի՛ն փնտրեցէք եւ ոչ թէ՝ չարը, որպէսզի ապրէք, եւ ձեզ հետ կլինի Ամենակալ Տէր Աստուած.
Գործք առաքելոց
25 Ինքը Դաւիթը Յիսուսի մասին ասում է. “Նախապէս Տիրոջը ամէն ժամ տեսնում էի իմ առաջ, որովհետեւ նա իմ աջում է, որպէսզի չսաս
1 view
844
208
4 months ago 00:00:00 1
3 օգոստոսի 2024թ. շաբաթ, Սրբոյն Գրիգորի Աստուածաբանին