Հեքիաթ շնիկի մասին, ում բոլորը նեղացնում էին

Ապրում էր աշխարհում մի փոքրիկ շնիկ՝ Ջեկո անունով։ Մի օր նա մոլորվեց ու չգիտեր՝ որտեղ փնտրել մայրիկին ու եղբայրներին։ Նա թափառում էր քաղաքում, մի բակից մյուսը մտնում։ «Հաստատ այստեղ էր»,- վազում էր նա դեպի բակ ու բարձր հաչում՝ կանչելով իր հարազատներին։ Բայց գրեթե միշտ բակի տղաները փայտով հարվածում էին մեջքին կամ քարերով խփում էին կողերին։ Նրանք չգիտեին, թե ինչո՞ւ է հաչում Ջեկոն, նույնիսկ չգիտեին, որ նրա անունը Ջեկո է։ «Ինչո՞ւ են ինձ ծեծում»,- մտածում էր շնիկը, լպստում վերքերն ու վնասվածքները։ «Ֆու, զզվելի, հերիք չի եկել է մեր բակ, մի բան էլ հաչում է։ Կորի՛ր այստեղից»,- բակերից քշում էին Ջեկոյին երեխաները։ Ու մի գեղեցիկ օր էլ, երբ Ջեկոն դադարեց հավատալ, որ կգտնի իր հարազատներին, մտավ հերթական բակը ու բարձր ձայնով հաչաց. «Մամա՜, մայրի՜կ, եղբայրնե՜ր… որտե՞ղ եք դուք»։ Ու հանկարծ նա տեսավ, որ մի տղա է մոտենում իրեն։ Ջեկոն կծկվեց, մտածելով, որ հիմա հերթական հարվածը կստանա։ Բայց տղան շոյեց նրա գլուխը. «Ողջո՜ւյն, ո՞վ ես դու, որտեղի՞ց հայտնվեցիր։ Ի՜նչ տանջված ես ու նիհար։ Սպասիր այստեղ, ես հիմա կվերադառնամ»։ Ու տղան անհետացավ շքամուտքում։ Մեկ-երկու րոպեից նա վազելով վերադարձավ ու փոքրիկ ամանով մայրիկի պատրաստած ապուրը բերեց։ «Ահա՛, կե՛ր։ Այս ապուրը քեզ ուժ կտա»։ Ջեկորն երբեք ոչինչ այդքան հաճույքով չէր կերել։ Արդեն կուշտ փորով Ջեկոն սկսեց ննջել, իսկ տղան, ում անունը Տրդատ էր, նստել էր նրա կողքն ու անդադար շոյում էր շնիկին։ Երբ երեկոյան տղայի մայրիկը աշխատանքից տուն վերադարձավ, Տրդատ
Back to Top