#vardanghukasyan #police #բացահայտում #լուրեր
Մհեր Դավթի Սեդրակյան (հունիսի 8, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր
Մհեր Սեդրակյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 8-ին Երևանում[1]։ 1973 թվականին ավարտել է Տնտեսական գիտելիքների երկամյա հասարակական համալսարանի ընդհանուր տնտեսագիտական ֆակուլտետը, 1975 թվականին` Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, իսկ 1997 թվականին ավարտել է «Վարդանանց» համալսարանը։ Ստացել է ըմբշամարտի մարզչի, ֆիզիկական դաստիարակության դասատուի և իրավաբանի որակավորումը։ 1975-1981, 1986-1988 թվականներին աշխատել է Երևանի մոդելային կոշիկի ֆաբրիկայում[2], իսկ 1981-1983 թվականներիին` «Մասիս» արտադրական միավորման մոդելային կոշիկի ֆաբրիկայում։ 1988-1989 թվականներին Երևանի հրուշակեղենի-մակարոնի կոմբինատում եղել է գլխավոր մասնագետ[3]։ 1989-1995 թվականներին աշխատել է «Դավիթ-84» կոոպերատիվում։ 1999 թվականին ընտրվել, 2002 և 2005 թվականներին վերընտրվել է Երևանի Էրեբունի համայնքի ղեկավար[4]։ 1995-1999 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 15 ընտրատարածք)[5]։ Եղել է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է Ազգային Ժողովի «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ։ Ոչ մի կուսակցության:
Գագիկ Բեգլարի Բեգլարյան (հայտնի է նաև Չոռնի Գագո մականվամբ[1][2][3][4], հունվարի 1, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), Երևանի նախկի