Հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը․Արարատ Միրզոյան
Հարգարժան պարոն նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,
Առաջին հերթին թույլ տվեք շնորհավորել պարոն Դենիս Ֆրենսիզին Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
Ես ոչ առաջին, ոչ էլ վստահաբար վերջին բանախոսը կլինեմ այս հեղինակավոր հաստատությունում, որը կմատնանշի ժողովրդավարությանը սպառնացող գլոբալ սպառնալիքները, անվտանգային մարտահրավերնեը, ՄԱԿ կանոնադրության սկզբունքների և նպատակների՝ ներառյալ ուժի չկիրառման և հակամարտություների խաղաղ կարգավորման ոտնահարումները` որպես աշխարհում անկայունության և լարվածության հիմնական աղբյուր:
Անցած տարիների ավերիչ զարգացումները, որոնք խաթարեցին անվտանգության ճարտարապետությունն աշխահում, և հատկապես Եվրոպայում, էականորեն վնաս են հասցրել բազմակողմանիությանը: Եթե մի քանի տարի առաջ մենք մտահոգվում էինք բազմակողմանիության նահանջի վերաբերյալ, այսօր մենք ականատես ենք լինում դրա բուն էության և հիմքերի քայքայմանը, ինչպիսիք են միջազգային իրավունքը, մարդու իրավունքները և համագործակցային անվտանգությունը:
Սա զուտ տեսական հետևություն չէ, այլ իրականություն, որին հայ ժողովուրդն առերեսվում է վերջին 3 տարիներին: Ադրբեջանի շարունակական ագրեսիաները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և ռազմական հարձակումները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ էապես խաթարում են մեր տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը, կոպտորեն խախտում մ
1 view
174
36
1 year ago 00:17:30 1
Հաջորդ նպատակը կարող է լինել Հայաստանին ստիպողաբար արտատարածքային միջանցք պարտադրելը․Արարատ Միրզոյան
5 years ago 00:06:20 22
Հավակնոտ ակումբ, որի նպատակը ԲԽ ուղեգիր նվաճելն է. «Վանը» պատրաստ է մրցաշրջանի երկրորդ հատվածին