Armenian song “Mayrikis“. Lyriks by Avetik Isahakyan. Performs Mariam Matossian. “Մայրիկիս“ երգը (խոսք Ավ. Իսահակյանի) Մարիամ Մաթոսեանի կատարմամբ:
Երգի խոսքերը՝
Հայրենիքես հեռացել եմ,
Խեղճ պանդուխտ եմ , տուն չունիմ,
Ազիզ մորես բաժանվել եմ,
Տըխուր-տըրտում, քուն չունիմ:
Սարեն կուգաք, նախշուն հավքե՛ր,
Ա՜խ, իմ մորս տեսել չե՞ք.
Ծովեն կուգաք, մարմանդ հովե՜ր,
Ախըր բարև բերել չե՞ք:
Հավք ու հովեր եկան կըշտիս,
Անձեն դիպան ու անցան.
Պապակ-սրտիս, փափագ-սրտիս
Անխոս դիպան ու անցա՜ն:
Ա՜խ, քո տեսքին, անուշ լեզվին
Կարոտցել եմ, մայրի՛կ ջան.
Երնե՜կ, երնե՜կ, երազ լինիմ,
Թըռնիմ մոտըդ, մայրի՜կ ջան:
Երբ քունըդ գա, լուռ գիշերով
Հոգիդ գըրկեմ, համբույր տամ.
Սըրտիդ կըպնիմ վառ կարոտով,
Լա՛մ ու խընդա՛մ, մայրի՜կ ջան...
“Նախշ“ բառը հին հայերենի մեջ մտել է հին պարսկերենից, բայց հետագայում եղել է դրափոխություն: Բառի նախնական ձևը եղել է “նաշխ“: Հիմա երկու ձևն էլ օգտագործվում է: Մարիամ Մաթոսեանը արտաբերում է բառի նախնական, ճիշտ ձևը:
3 views
60
9
2 years ago 00:05:22 3
Մարիամ Մաթոսեան - Մայրիկիս
2 years ago 00:04:16 3
Մարիամ Մաթոսեան - Ալմաստը շողում է (Armenian song)