Կարմիր բլուրում ուրարտական քարավանատուն է բացվել. նոր բացահայտումներ հնավայրում

«Կարմիր բլուրում գարնանը անձրևից հետո նկատեցինք թաց հողի վրա ուրվագծված պատերի շարվածք: Հասկանալի դարձավ, որ գործ ունենք ուրարտական շրջանի կառույցի հետ»,- պատմում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի փոխտնօրեն, «Կարմիր բլուր» մասնաճյուղի նախկին ղեկավար Վահե Սարգսյանը: Սա Հայաստանում բացված դեռևս միակ նման մոնումենտալ կառույցն է: Տարածքի ճարտարապետական հատակագիծն ու անմիջապես ամրոցի դարպասներին մոտ գտնվելը մասնագետներին հուշում է՝ սա 2650 տարվա քարավանատուն է: Հնագիտական շերտերը բացելիս պարզ երևում են վառված գերաններ, ինչը մեծ հրդեհի կամ հրդեհների վկայություն է, որից հետո կառույցն անընդհատ վերափոխվել ու վերակառուցվել է: Մանրամասները՝ Կարմիր բլուրում ուրարտական քարավանատուն է բացվել. նոր բացահայտումներ հնավայրում #Yerevan #Երևան #Ереван #Կարմիր բլուր #պեղումներ #excavations #раскопки
Back to Top