«Հալեպում Հայաստանի հյուպատոսը բախումները չսկսած մեկնել էր քաղաքից, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից ոչ ոք չի մնացե
«Հալեպում Հայաստանի հյուպատոսը բախումները չսկսած մեկնել էր քաղաքից, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից ոչ ոք չի մնացել»։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը պատմել է՝ Հալեպում ամբողջ գիշեր կրակոցների ձայներ են հնչել, որոնք արվարձաններից սկսելով աստիճանաբար հասել են մինչև կենտրոնական հատվածներ․
«Իսկ առավոտյան տեսանք, որ զինյալները քաղաքի մեծ մասն արդեն գրավել են, գրեթե ամբողջ քաղաքը՝ հրապարակները, քաղաքի մուտքը, փողոցները, ամենուրեք իրենց ներկայությունն է»։
Դատելով բախումների լսվող ձայներից՝ բնակիչները ենթադրել են, որ կանոնավոր բանակը փորձում է հակահարված տալ․ լսվել են նաև ինքնաթիռների ձայներ, որոնք առավոտյան լռել են՝ ենթադրաբար կանոնավոր բանակի հետ քաշվելուց հետո։ Զինյալները գրավել են նաև Հալեպ-Դամասկոս ճանապարհը, որն այժմ փակ է։
️@RadioSputnikArm | LIVE | vk | dzen
Source: Radio Sputnik Armenia
1 view
195
55
3 weeks ago 00:04:25 2
«Հալեպում Հայաստանի հյուպատոսը բախումները չսկսած մեկնել էր քաղաքից, Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից ոչ ոք չի մնացե