Սուրբ Գրիգոր Լուսավորչի «Մուտն Ի Վիրապն» տոնի Տեր Հերկնից շարականն է, որը երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ: Կատարում է «Հովեր» երգչախումբը: Խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի երեք տոն ունի` ա) Չարչարանքներ և Մուտքը Վիրապ, բ) Ելքը Վիրապից և գ) Նշխարների գտնվելու տոնը:
Եվ ահա, այս շարականը պատմում է, թե ինչպես բացահայտ լույս ճառագողն այսօր (տոնի օրը) նստել է խավար (Վիրապ)ում, որին՝ սուրբ Գրիգոր հայրապետին, եկել ենք վերապատվելու: Այսօր՝ Մուտն ի Վիրապ տոնի առթիվ, հայ ազգը, որ աշակերտեց նրան, եկել է Աստվածային Խոսքը Հայաստան աշխարհում տարածողին վերապատվելու: Եվ տոնի առթիվ մայր եկեղեցին, իր զավակների հետ միասին, հրեշտակներին է երգում Լուսավորչի հիշատակը. փա՛ռք Աստվածային բարձունքներին:
Երգի խոսքերը՝
Այսօր զիմանալի լուսոյն ծագողն ի խաւարի նստելոցս.
զԳրիգորիոս սուրբ հայրապետն եկայք վերապատուեսցուք:
Այսօր զաստուածային Բանին պատմող ի Հայաստան աշխարհի,
աշակերտեալ նմա մանկունք. եկայք վերապատուեսցուք:
Այսօր երգէ եկեղեցի որդւովք իւրովք ընդ հրեշտակս
յիշատակի Լուսաւորչին. փառք ի բարձունս Ասոտծոյ:
1 view
41
9
8 years ago 00:02:50 70
Hover Chamber Choir
10 years ago 00:02:40 77
Hover Chamber Choir /Armenian Voices/ Short People
7 years ago 01:19:01 26
Vahagn Hayrapetyan Trio and ’’HOVER’’ Chamber Choir
8 years ago 00:04:42 12
Hover Chamber Choir / Arthur Avanesov ““ Chinar es“
10 years ago 00:02:51 5
Hover Chamber Choir /Armenian Voices/ Blackbird /
8 years ago 00:03:41 1
Hover Chamber Choir / I’m Yours /
9 years ago 00:05:51 108
Hover Chamber Choir /Concert in Carnegie Hall / Krzysztof Penderecki / Psalm of David /