XI դարի հայոց կաթողիկոս Պետրոս Գետադարձի «Անոխակալ և բարեգութ» հանգստյան շարականն է, որը մաս է կազմում բոլոր մարտիրոսների կանոնի (Կանոն համօրէն մարտիրոսաց): Նրա այսպիսի՝ Հանգստյան շարականներում, որոնք երգվում են ննջեցելոց կարգի ժամանակ, ակնբախ են հուսահատական, անկումային մոտիվները, ապաշխարողական բնույթը և 11-րդ դարի լեզվաձևերն ու ոճերը:
Շարականագիրը դիմում է ոխ չպահող և բարեգութ Աստծուն՝ մեր հայրերի աստծուն՝ խնդրելով չցրել իր ուխտի հետևորդներին ու դադարել նրանց հանդեպ ցուցաբերվող ողորմությունից։
Հաջորդ հատվածում Գետադարձը Քրիստոսին անվանում է Նախաստեղծին՝ այսինքն Ադամին այցելող Փրկիչ․ չէ՞ որ Ադամն իր անհնազանդությն պատճառով ժառանգեց մահը, որից հետո դատապարտված էր մնալ դժոխքում։ Բայց Հիսուս, հարությունից հետո, այցելեց դժոխք և ազատեց բոլոր ննջեցյալների հոգիները։ Այժմ էլ խնդրում է, հանուն իր ընտրյալ սրբերի, նույն կերպ ազատել մեր հանգուցյալ հարազատների հոգիները նեղիչներից, որոնց բոլորս արժանի ենք եղել՝ շարունակելով մնալ մեղքի մեջ։
Վերջում շարականագիր կաթողիկոսը խնդրում է, որ Իր սուրբ վկաներից փառավորված Տերը չանտեսի Իրեն ապավինողներիս։
Երգի խոսքերը՝
Անոխակալ և բարեգութ, մի՛ ցրեր զուխտս քո.
Մի՛ մերժեր զմեզ յողորմութենէ քումմէ .
Տէր աստուած հարցն մերոց:
Նախաստեղծին այցող փրկիչ, փրկեա՛ զմեզ
Յարժանահաս նեղչաց մերոց, վասն ընտրելոց քոց սրբոց.
Տէր աստուած հարցն մերոց:
Առաւել փառաւորեալ ի տաճարի սրբոց քոց վկայից.
Մի՛ անտես առներ զապաւինեալքս ի քեզ,
Տ