«ՀայաՔվեն» համաժողովրդական համախմբում է հետապնդում, ուրիշ ոչինչ. Կոստանյան

«Ակցիան, որը մեկնարկել է այսօր Արցախում, մի քիչ ուշացած է»– «Աբովյան Тime» հաղորդաշարի շրջանակում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ 7-րդ գումարման Աժ պատգամավոր, «ՀայաՔվե» օրենսդրական նախաձեռնության համահիմնադիր Աննա Կոստանյանը` անդրադառնալով Արցախում մեկնարկած համաժողովրդական շարժմանը։ Անդրադառնալով հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Ալիև– Փաշինյան հանդիպմանը` Կոստանյանը նկատեց, որ դրան ընդառաջ` հայկական սահմանների ուղղությամբ կրակոցներն ավելի ինտեսիվ են դառնում։ «Սա հուշում է, որ ատրճանակը մեր ճակատներին պահած` հերթական զիջումների շուրջ պետք է քննարկումները տեղի ունենան»։ Խոսելով «ՀայաՔվե» նախաձեռնությունից` Կոստանյանն ասաց, որ ժողովրդին վախեցնում են, իբր «ՀայաՔվեն» պատերազմ կբերի, սակայն «ՀայաՔվեն» համաժողովրդական համախմբում է հետապնդում, ուրիշ ոչինչ։
Back to Top