«Իրական Թուրքիա». #3. Միխայիլ Հեսեման

Alpha News-ի նոր եթերաշրջանում Անի Ավետյանի հեղինակային հաղորդումն է՝ «Իրական Թուրքիան»։ Այս թողարկմանը դիտեք՝ Իսրայելի հաջորդ թիրախը Թուրքիան է՝ Թուրքիայի արևելքը. սա նշանակում է Արևմտյան Հայաստանը։ Էրդողանը պատերազմ է պատրաստում Թուրքիայի իրական խնդիրները կոծկելու համար: Ադրբեջանի գող Ալիևը միլիոններ է վաստակել ամերիկյան Պենտագոնի հետ համագործակցությունից՝ զենք ու թմրանյութեր փոխադրելով: Բաքվի նահանգապետ Ալիևի կեղտոտ կոկորդն Իրանը կբռնի Նեթանյահուի հետ գործերն ավարտելուց հետո։ Երևանը, Սևանը, Սյունիքը, պատիժներ, ներողություն. Բաքվի պահանջների երկարած շղթան: Ադրբեջանը նոր նախագահ կունենա՞, ինչո՞ւ են Հեյդար Ալիևին տանում ամենուր, ի՞նչ հիվանդություն ունի Ալիևի որդին: Եվ վերջում՝ հարցազրույց: Այսօր գերմանացի պատմաբան Միխայիլ Հեսեմանի հետ: «Եթե հանցագործին մեկ մատդ տաս, կվերցնի մյուս մատներդ, ապա ամբողջ ձեռքդ, հետո մյուս ձեռքդ, ու վերջում՝ ամբողջ մարմինդ»։
Back to Top