Երեխաները սեռական շահագործումից ու բռնությունից կպաշտպանվեն․ նախագիծն ընդունվեց
ՀՀ ԱԺ-ն այսօր՝ մայիսի 11-ին, 79 կողմ, 12 դեմ, 0 ձեռնպահ ձայնով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։