Ուտելիքը տոնի անբաժան մաս է, բայց ստամոքսն աղբի դույլ չէ. զրույց դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանի հետ

«Տոների ժամանակ անհանգստությունը պետք է լինի ոչ թե շատ ուտելը, այլ սննդի անվտանգությունը` փչացած չլինի, հին չլինի, չթունավորվեն, դրա համար պետք է սնունդը գնել ճիշտ և պահել ճիշտ,- Sputnik Արմենիայի եթերում ասում է դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։ «Ուտելիքը տոնի անբաժան մաս է, ուրիշ հարց է, որ հաճախ չարաշահվում ու ծայրահեղացվում է, և մարդիկ վարկով սեղաններ են լցնում ինչ-որ մեկին ցույց տալու համար։ Բայց բոլոր երկրներում դարեր ի վեր սնունդը մշակույթի, խոհանոցի, սոցիալական շփման, ինչու չէ՝ ստատուս ցույց տալու արտահայտչաձև է, իսկ հայ ընտանիքներում ու արևելյան ընտանիքներում սիրո արտահայտման ձև է»։
Back to Top