Դու եկել էիր նշանիդ շորում,
Մի կաթիլ արցունք մատանուդ քարին,
Մեզ վրա միայն մի աստղ էր շողում,
Երկնքում ուրիշ աստղեր չկային։
Եկար, ասացիր,— ամեն ինչ անցավ,
Փակված են բոլոր ճամփեքը դարձի..,
Մեր անջատումը ոչ ոք չիմացավ
Հեռու-հեռավոր այն աստղից բացի։
Հետո ինչքա~ն են հանդիպել իրար
Մեր հայացքները անհայտ կողմերից,
Հեռու-հեռավոր այն աստղի վրա,
Որի տակ մի օր մենակ թողիր ինձ։
#hamosahyan #hay #banastexcutyun #ser
#համոՍահյան #սեր #❤️
Կարդում է Իննա Դանղյանը
Երաժշտությունը՝ Ավետիք Դանղյանի
Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ Նա անձամբ չէր տեսել Ակսել Բակունցին։1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Աշխատել է Սիսիանի շրջանային թերթում (1937-1938), Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում (1938-1941) որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Ստեփան Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.
Դուք հոր նման խիստ եք եղել,
Ու
1 view
21
4
4 months ago 00:01:46 1
/ «ՕՐԸ ՄԹՆԵՑ, ԺԱՄՆ Է ԱՐԴԵՆ ԻՐԻԿՆԱՀԱՑԻ...». ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ
4 months ago 00:01:13 1
Համո Սահյան. Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ / Խորեն Լևոնյան